Կուտակայինի հարցով մենք պահանջատեր ենք

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ իշխանությունները պետք է պատշաճ արձագանքեին եկեղեցու շուրջ կատարվող գործընթացներին։ Ինչպես հայտնի է՝ երկար ժամանակ է ինչ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կարգալույծ անելու համար պայքար է տարվում։ «Եկեղեցու հետ կապված հարցերն անընդունելի են, մենք ինչու ենք զուսպ մնում, չեմ հասկանում, դրանով հասարակությանն ենք մղում առճակատման։ Կարգ ու կանոն պետք է երկրում իշխանությունները հաստատեն», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Հրանտ Մարգարյանը։

Միեւնույն ժամանակ Մարգարյանը ընդգծեց, թե յուրաքանչյուր անգամ կոալիցիայի մեջ լինելով, մշտապես էլ գոհ չեն եղել ընթացքից:

Դիտարկմանը` արդյոք դժգոհ եք նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ընդունումից, քանի որ ՀՅԴ-ն դրան միշտ դեմ է եղել եւ հնարավոր է հենց դա հետագայում հանդիսանա կառավարությունից դուրս գալու պատճառ, Մարգարյանը նշեց. «Ես այդպիսի բան չեմ կարող ասել։ Մի կաթիլ բան կարող է նույնիսկ պատճառ դառնալ։ Սակայն մենք այդ հարցով պահանջատեր ենք, առայժմ լսելի ենք դառնում ինչ-որ չափով, հուսով ենք, որ դրական լուծում կստանա»։

Տպել Տպել