Խոսում ենք ժողովրդավարությունից, բայց կուսակցություններին թույլ չենք տալիս ներքին ժողովրդավարություն կառուցել

«Կուսակցությունների կայացումը միայն այն չէ, որ մեծամասնականը հանում ենք, համամասնականն ենք թողնում»,- Երեկ ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

«Այսպիսով խթանվում է կուսակցության ներքին դեմոկրատիան: Կուսակցության ղեկավարներից մեկն եմ, բայց գտնում եմ, որ կուսակցության ղեկավարությունը չպետք է միշտ որոշի իր ցանկը: Այդքան խոսում ենք ժողովրդավարությունից, բայց կուսակցություններին թույլ չենք տալիս ներքին ժողովրդավարություն կառուցել, եթե մենք ընտրում ենք ժողովրդավարական համակարգ, բայց կուսակցության ներսում տոտալիտար համակարգ ենք պարտադրում:

Էդ տոտալիտար համակարգով կուսակցությունը ժողովրդավարական համակարգի՞ է ձգտելու: Մի քիչ անտրամաբանական չէ՞։ Մարդիկ նստելու են 10 հոգու ցուցակ գրեն, ասեն՝ ընտրեք, չեք ընտրում, մի ընտրեք, էս է։ Կուսակցությունը հնարավորություն կունենա որոշել, պայմանական ասած, 5-ին, հասարակությունն էլ ընտրելու է իր 5-ին»,- շեշտել է Սպարտակ Սեյրանյանը:

panorama.am

Տպել Տպել