- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Գիտելիք, հավատ, կամք. սա է կյանքում հաջողության գրավականը

Հուլիսի 21-ին 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի մասնակիցները տողանցքով Ազատության հրապարակից քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ:

Օրվա առիթով Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

«Սիրելի հոմենեթմենականներ, ուրախ եմ ՀՅԴ ԳՄ անունից ողջունելու ձեզ հայրենիքում: Մի դրոշի ներքո այսքան երիտասարդների հավաքվելու փաստը ինքնին ոգևորիչ է, առավել ևս, որ մեկտեղվելու առիթը Հ.Մ.Ը.Մ 100-ամյակի շրջանակներում կամզմակերպված 11-րդ բանակումն է: 1994թ-ից ի վեր հայրենիքում կազմակերպված արդեն 7-րդ բանակումը, վստահ եմ, կարդարացնի ձեր բոլորի հույսերն ու սպասումները: Գիտելիք, հավատ, կամք. սա է կյանքում հաջողության գրավականը: Սիրելի երիտասարդներ, դուք պետքէ ձեր առջև դնեք հավակնոտ նպատակներ, կարողանաք կայացնել կշռադատված որոշումներ, հետևողականություն հանդես բերեք դրանք իրագործելու համար: Առաջնորդվեք սկաուտության համար սկզբունքային նշանակություն ունեցող ազգասիրության և բարոյականության սկզբունքներով: Հ.Մ.Ը.Մ-ն սոսկ կազմակերպություն չէ, այլ յուրօրինակ դպրոց մնայուն արժեքների, սիրո, եղբայրության, հայրենասիրության դպրոց: Նորանկախ Հայաստանի ապագան կարող են երաշխավորել միայն ձեր նման ազնիվ, կազմակերպված ու հայրենասեր հայորդիները: Ուրեմն` առաջ, առաջ` անվեհեր, դեպի հաղթական ապագա»,- իր ելույթում ասաց Արսեն Համբարձումյանը: