ԱՀ պետական նախարարը ընդունել է Այնճար քաղաքի քաղաքապետին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսայանը հուլիսի 24-ին ընդունել է Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգէս Խօշեանին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լիբանան արցախյան գյուղատնտեսական վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորությունների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վարդգէս Խօշեանը կարևորել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի քույր քաղաք Այնճարի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, նշել, որ նախատեսվում է լիբանանահայ ներուժի ներդրմամբ զարկ տալ Կովսականում հողագործական ձեռնարկումների:

Հանդիպմանը ներկա էր Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Վահագն Դադայանը:

aparaj.am

Տպել Տպել