- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն ցավակցություն է հայտնում Հունաստանին

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը խորապես ցավակցում է եղբայրական հույն ժողովրդին՝ Աթենքի մերձակայքում հրդեհների պատճառած անդառնալի մարդկային կորուստների և վնասների կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում նաև զոհերի հարազատներին:

Լիահույս ենք, որ հույն ժողովուրդը կհաղթահարի այս ծանր փորձությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

25 հուլիս 2018