ՀՅԴ-ն Հունաստանի դեսպանատան առջև զորակցական հավաք է կազմակերպում

ՀՅԴ Գերագույն Մարմնի քարոզչական և հանրային կապերի հանձնախումբը Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության առջև կազմակերպում է զորակցական հավաք:

«Հարգելի՛ հայրենակիցներ, բարեկամ Հունաստանին պատուհասած անտառային հրդեհների ողբերգական հետևանքներին անտարբեր չմնալով՝ առաջարկում ենք այսօր երեկոյան՝ 18:15-ին հավաքվել ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան մոտ՝ հարգելու զոհերի հիշատակը և բարոյական աջակցություն հայտնելու հույն ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել Տպել