- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մենք կիրթ մարդիկ ենք, նույն երկրում գործող քաղաքական ուժ

Աղվան [1] Այսօր ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին թե ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժերից համագումարին հրավիրել է միայն Դաշնակցությանը, հորդորել է այդ մասին հարցնել Գալուստ Սահակյանին: «Մենք կիրթ մարդիկ ենք, նույն երկրում գործող քաղաքական ուժ ենք, եթե մեզ հրավիրում են՝ քաղաքավարությունից դրդված մենք այցելում ենք: Որքա՞ն տգեղ կլիներ, որ չգայինք»,-ասել է Ա. Վարդանյանը:

Անդրադառնալով Գալուստ Սահակյանի՝ Tert.am-ին արած այն հայտարարությանը թե համագումարին հրավիրվելու են իրենց հետ համագործակցող քաղաքական ուժերը՝ ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, Աղվան Վարդանյանը ասել է՝ սխալ ձևակերպում են տվել:

«Մենք ընդդիմություն ենք, ընդդիմությունը չի կարող պաշտպանել իշխանության թեկնածուին: Եթե նկատի են ունեցել միևնույն դահլիճում աշխատելը, ապա հնարավոր է: Այլ համագործակցություն ես չեմ հասկանում»:

Իսկ, թե «հնարավո՞ր է արդյոք, որ ընտրություններից հետո ՀՅԴ-ն մտնի կոալիցիա» հարցին, Աղվան Վարդանյանը պատասխանել է, որ դա հնարավոր է միայն բացառիկ իրավիճակներում:

«Դաշնակցությունը ընդդիմություն է ու մնալու է որպես ընդդիմություն, ինչ զարգացումներ կլինեն ոչ ոք չի կարող ասել: Այսօրվա դրությամբ Դաշնակցությունը կոալիցիա վերադառնալու որևէ ցանկություն չունի»,- ասել է նա:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածու ունենալու հանգամանքին, պատգամավորը նշել է, որ ամեն ինչ պարզ կլինի դեկտեմբերի 25-ից հետո, երբ ՀՅԴ-ն կգումարի Գերագույն ժողով և կտա բոլոր հարցերի պատասխանները: