Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Օգոստոսի 3-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ մարզպետարան այցելեց 16 քաղաքացի՝ Կարբի, Կաթնաղբյուր, Վ. Բազմաբերդ, Ակունք, Սասունիկ, Դաշտադեմ, Նոր Եդեսիա, Ղազարավան, Նոր Ամանոս, Օհանավան, Աղձք գյուղական համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից:

Դիմումներից մեծ մասը՝ 14-ը, դրամական աջակցությանն էին վերաբերում եւ բոլորն էլ բավարարվեցին: Եղան նաեւ անձնական բնույթի հարցադրումներ, որոնց լուծման համար մարզպետը համապատասխան հանձնարարականներ տվեց եւ անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց:

Տպել Տպել