Նոր Զելանդիայում տրվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը

Նոր Զելանդիայում տրվել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը: Այս մասին հայտնում է Հայ Դատի կենտրոնական խորհուրդը:

Նոր Զելանդիայի Հայ Դատի հանձնախմբի նպատակն է լինելու բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակը: Նոր ձևավորված հանձնախմբի ղեկավարն է լինելու Հուրի Ելդիզյանը:

«Մեր առաջնային նպատակներն են Նոր Զելանդիայի և Հայաստանի միջև ավելի սերտ մշակութային և առևտրային կապերի հաստատումը, Նոր Զելանդիայում հայկական համայնքի շահերի պաշտպանությունը, Նոր Զելանդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչմանը հասնելը»,- ասել է Ելդիզյանը:

Տպել Տպել