- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին իրենց խնդիրները ներկայացնելու նպատակով մարզպետարան էին այցելել ավելի քան 70 քաղաքացի: Սոցիալական խնդիրներով դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց: Ընդունելությանը մասնակից մնացած քաղաքացիները իրենց ներկայացրած դիմումներում մարզպետից ակնկալում էին խորհրդատվություն կամ աջակցություն:

Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին աշխատանքի տեղավորման, շենք-շինությունների մասով սեփականության իրավունքի ձեռքբերման, բնակարանների սեփականաշնորհման կամ բարեկարգման, հողատարածքների գրանցման, ճանապարհների բարեկարգման, կառույց հիմնելու թույլտվության, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, դպրոցի անվանակոչման, կենցաղային և այլ բնույթի թեմաների :

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը տեղում գրանցեց բարձրացված այն հարցերը , որոնց լուծմանը կարող է աջակցել կամ ընդառաջել իր լիազորությունների շրջանակներում: Իսկ մնացած խնդիրներով ներկայացած քաղաքացիներին ուղորդեց համապատասխան կառույցներ: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրներին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կողմից պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: