- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մամուլի հաղորդագրություն

2018 թ. օգոստոսի 10-ին, ժամը 12.00-ին «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցային համալիրի (Երևան, Իտալիայի փողոց 1) «Ball room» սրահում տեղի կունենա «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը: Նախագիծը բովանդակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները:

Նախագիծը դրվում է հանրային բաց քննարկման՝ առաջարկներ ստանալու և առաջադրված հիմնադրույթները բարելավելու նպատակով:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
09.07.2018 թ.

ՕՐԱԿԱՐԳ

ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագծի շնորհանդեսի

Ամսաթիվ՝ 10.08.2018 թ.

Վայրը՝ «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոց, «Ball room» սրահ

Սկիզբը՝ 12.00

12.00-12.15՝ Բացման խոսք
ՀՅԴ Բյուրոյի անունից՝ Արթուր Խաչատրյան

12.15-12.45՝ ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագծի ներկայացում
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյան

12.45-13.15՝ Լուսաբանական հարց ու պատասխան