- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ Բյուրոն ամբողջ կազմով այցելել եւ ծաղիկներ է խոնարհել Արամ Մանուկյանի հուշարձանին

[1]Այս օրերին Երեւանում ընթանում է ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող կուսակցության բարձրագույն ղեկավար կազմի անդամները:

Մի քանի օր տեւող ու համահայկական եւ համակուսակցական տարբեր հարցերի շուրջ քննարկումներից մեկի ընդմիջմանը, ՀՅԴ Բյուրոն ամբողջ կազմով այցելել եւ ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանին:

ՀՅԴ Բյուրոյի անդամները նշել են, որ մեծ հպարտություն են զգում՝ տեսնելով հայոց պետականության հիմնադրի արձանը Երեւանի սրտում, որի կառուցումն ու վերխոյացումը տեղի է ունեցել իրենց կազմակերպության հատուկ ճիգերով նաեւ, ու դժվարին ճանապարհ է անցել։