- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արթուր Մոսիյանը հրավիրել է մամուլի ասուլիս

[1]
Օգոստոսի 15-ին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու Արցախի Հանրապետության տարածքում 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված հանցավորության վիճակը:

Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով։

«2018 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 351 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 58-ով, որից բացահայտվել են 250-ը, չբացահայտված են մնացել 9-ը, իսկ քննության փուլում է գտնվում եւս 92 հանցագործություն»,- նշել է Ա. Մոսիյանը, պարզաբանելով, որ չբացահայտված 6 հանցագործություններից 5-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործության, 1-ը՝ ապօրինի ծառահատման դեպքեր են:

Ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի 2018 թվականի 1-ին կիսամյակում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 4, ծանր հանցագործությունների` 29, միջին ծանրության հանցագործությունների` 144 եւ ոչ մեծ ծանրության հանցագործությունների 174 դեպք:

[2]

«Ողջունելի է այն փաստը, որ 2018 թվականի 1-ին կիսամյակում հանրապետության տարածքում արձանագրված 351 հանցագործության դեպքից միայն 33-ը են կազմել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության դեպքերը, իսկ Շուշիի եւ Շահումյանի շրջաններում հաշվետու ժամանակահատվածում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության դեպքեր ընդհանրապես չեն արձանագրվել»,- ընդգծել է Ա. Մոսիյանը:

Հանրապետությունում, ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից երևում է, որ 2018 թվականի 1-ին կիսամյակում Ստեփանակերտ քաղաքում եւ հանրապետության շրջանների մեծ մասում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի նվազում:

Ա. Մոսիյանն ընդգծել է, որ ինչպես եւ նախորդ տարիներին, հաշվետու ժամանակահատվածում նույնպես պահպանվել է այն միտումը, որ մի շարք գողություններ կատարվել են նույն անձի կամ անձանց խմբի կողմից, ինչը ըստ նրա վկայում է քրեածին հակում ունեցող անձանց նկատմամբ համապատասխան մարմինների կողմից ոչ բավարար հսկողություն եւ պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու մասին:

aparaj.am