- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արցախի կանայք զարգացնում են ձեռագործությունը

[1]Իրանի «Թեւանիկ» բարեսիրական խումբը ՀՕՄ-ի Արցախի միավորման հետ համատեղ կրկին ձեռագործ աշխատանքների դասընթաց են կազմակերպում Արցախում:

Ուլունքագործություն, ասեղնագործություն, կարուձեւ եւ կտորից տարբեր աշխատանքների պատրաստում. Այս 4 ուղղություններով են «Թեւանիկ» խմբի 5 անդամներն իրենց հմտությունները փոխանցում Ստեփանակերտի եւ շրջանների շուրջ 60 կանանց եւ աղջիկներին:

[2]

««Թեւանիկ» խմբի ծրագրերից մեկն էլ Արցախում պատրաստված արվեստի գործերը, ձեռքի աշխատանքները Իրանում վաճառքի հանելն ու հասույթը նեղության մեջ գտնվողներին փոխանցելն է: Այս դասընթացը հնարավորություն է տալիս տեղացիներին զարգացնել իրենց հմտությունները՝ լուծելով կանանց զբաղվածության հարցը»,-նշել է խմբի անդամ Ալինա Գասպարյանը:
[3]
Կարուձեւի խմբակն այս տարի առաջին անգամ է կազմակերպվել: Թեհրանից ժամանած կարուձեւի մասնագետ Անահիտ Թորոսյանի խոսքով՝ հանդերձագործի շնորհքին պետք է տիրապետի յուրաքանչյուր կին. «Մասնակիցների խանդավառությունն ակնհայտ է: Կարող եմ ասել, որ խմբակը ծառայեց իր նպատակին»,- նշել է Անահիտ Թորոսյանը:

[4]
Մարտունու մանակապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատող Անահիտ Հակոբջանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ դասընթացը փորձի փոխանակման եւ նոր կարողություններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռնում:

ՀՕՄ-ի Արցախյան գրասենյակի տնօրեն Սվետլանա Հարությունյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ կառույցը փոխատուցել է շրջաններից ժամանած մասնակիցների ճանապարհածախսը:

6 օր տեւողությամբ դասընթացի 3 օրն անց է կացվել Ստեփանակերտի Սոսե մանկապարտեզում, հաջորդ 3 օրը դասընթացի կկազմակերպվի Շուշիում:

aparaj.am [5]