- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Մասնավոր տրանսֆերտների կրճատում, գնաճ»․ ինչպե՞ս է ազդում ռուբլու անկումը Հայաստանի տնտեսության վրա

[1]

Թադևոս Ավետիսյան

«Հայկական ապրանքները ռուսական շուկայում ռուբլով արտահայտված՝ կթանկանան, որովհետև , եթե դրամ-ռուբլի կամ ռուբլի-դոլար փոխարժեքի հարաբերակցությունը փոխվում է, ապա դա, միանշանակ, բերում է ներմուծվող ապրանքի գնի ավելացման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պահանջարկի կրճատման։

Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրամ-ռուբլի տատանումը շատ արագ չի ազդում տնտեսական վարքագծի վրա և սպառողները միանգամից չեն արձագանքում, այսինքն՝ որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի շուկան այդ ամբողջը վերաիմաստավորի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ [Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող] Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով ռուսական ռուբլու արժեզրկման և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր հետևանքների մասին։

Ըստ տնտեսագետի՝ այս պարագայում շատ կարևոր է, որպեսզի հայ արտահանողները ճկունություն դրսևորեն և որոշ ժամանակ գնային փոփոխություն անելու հնարավորություն ունենան՝ իրենց «ավանդական» շուկաները չկորցնելու համար։

Թադևոս Ավետիսյանի խոսքերով՝ սա տնտեսական ռիսկ է և արտաքին տնտեսական գործունեության դեպքում այն առկա է և մրցունակության տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի հայ արտահանողները նաև այսպիսի ռիսկերի պատրաստ լինեն, բացի դրանից, այստեղ շատ կարևոր է նաև պետության միջամտության դերը։

«Մենք փոքր տնտեսությամբ երկիր ենք և շատ կարևոր է, որ արժութային ռիսկերի պարագայում պետությունն իր ձեռքը պետք է վերցնի որոշակի պոզիտիվ պարտավորություններ և բացի այսօր գործող արտահանման սուբսիդավորման դասական գործիքից, պետք է նաև պետական երաշխիքներով արտահանման խթանման կամ արտահանման ֆինանսավորման գործիքներ ներդրվեն, որը կարող է մեր արտահանողների մոտ առաջացնել նաև դրական սպասումներ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Վերջինս նաև հավելեց, որ ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով զգալիորեն կրճատվելու են նաև Ռուսաստանից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները։

Ըստ տնտեսագետի՝ նման պարագայում շատ կարևոր է նաև այլընտրանքային շուկաներ ունենալը։

Մանրամասները՝ տեսանյութում։