Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին։

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասել է: «Մենք պետք է կարողանանք հասկանանք, որ ցանկացած հաջողություն անիմաստ կդառնա, եթե Ղարաբաղի հարցում, մենք ինչ որ կորուստ ունենանք, ինչ որ բացթողում ունենանք: Եվ ճիշտ այդ առումով, Ղարաբաղը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում և ոչ միայն. Աշխարհը մենք պետք է տեսնենք Ղարաբաղի պրիզմայով»:

Տպել Տպել