- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

[1]Օգոստոսի 24-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մասնակցեց 26 քաղաքացի՝ Աշտարակ եւ Թալին քաղաքներից, Ապարան, Աշնակ. Արագածոտն. Բազմաղբյուր. Մեծաձոր, Բազմաղբյուր, Ուշի, Օհանավան, Սասունիկ, Ոսկեհատ, Արագածոտն, Փարպի, Մելիքգյուղ, Արուճ համայնքներից:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմած 13 քաղաքացիների դիմումները բավարարվեցին:

Բնակիչներն Աշոտ Սիմոնյանին դիմեցին նաեւ աշխատանքային, առողջական, սոցիալական, կենցաղային եւ անձնական այլ հարցերով: Բարձրացված խնդիրների վերաբերյալ մարզպետը պարզաբանումներ կատարեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ տվեց:

Քաղաքացիների ընդունելության սահմանված կարգի համաձայն՝ քաղաքացիների ընդունելությունները կայանում են յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 12-ին: Մարզպետը քաղաքացիների հետ հանդիպումներ եւ ընդունելություններ է կատարում նաեւ տեղերում՝ այցելելով համայնքներ:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ