ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 29-ին ԱՄՆ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում նաև՝ ժողովրդավարական և ընտրական գործընթացներին˒ ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցերերին։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
29.08.2018

Տպել Տպել