Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներին ընդունել է ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նախարարը ողջունել է հյուրերին ու նշել, որ Արցախն ունի հարուստ մշակույթ ու չնայած բազում խոչընդոտների՝ հնարավորության դեպքում այն ներկայացվում է եվրոպական տարբեր երկրներում՝ միջազգային փառատոնների, զբոսաշրջային էքսպոների շրջանակում։

Եվրախորհրդարանի պատգամավորները՝ Մարտին Զոնեբորնը, նրա տիկինը՝ Կլաուդիա Թուրսարկիսյանը, Թոմ Հայնթերը հետաքրքրվեցին միջմշակութային կապերի հաստատմանն ու ամրապնդմանը խանգարող մարտահրավերներով և համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին։

aparaj.am

Տպել Տպել