- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Քաղաքացիների ընդունելություն՝ գյուղատնտեսության նախարարի մոտ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 30-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել։

Սահմանված կարգով հերթագրված թվով 9 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմումներն ու առաջարկները գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես տավարաբուծության զարգացման, անասնաբույժների գործունեության, բույերի պաշտպանության միջոցառումների, գյուղտեխնիկայի պարկի ստեղծման և այլ խնդիրների վերաբերյալ։

Մանրամասնորեն ծանոթանալով քաղաքացիների խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները՝ Արթուր Խաչատրյանը հանձնարարականներ է տվել դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին