Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն:

Դիմումատուների թիվը 50-ն էր: Այս ընդունելության ընթացքում նրանց կողմից ներկայացրած դիմումների զգալի մասը վերաբերում էր աշխատանքի տեղավորման խնդրին: Այս նպատակով Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց հետևել թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին:

Սոցիալական խնդիրներով դիմումատուների զգալի մասի խնդրանքը բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:
Ընդունելության ընթացքում բարձրացված մնացած խնդիրներն առնչվում էին հողի սեփականության իրավունքի ձեռքբերման, շենք-շինությունների հիմնանորոգման կամ բարեկարգման, բնակարանային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքների աջակցման, առողջարանային ուղեգրի ձեռքբերման, կենցաղային բնույթի այլ թեմաների հետ:

Մարզպետի լիազորությունների և իրավասությունների շրջանակներից դուրս ներկայացված խնդիրների կարգավորման նպատակով Իշխան Սաղաթելյանը դիմումատուներին ուղորդեց համապատասխան գերատեսչություններ:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել