ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն Արցախին շնորհավորել է անկախության տարեդարձի առիթով

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն Արցախին շնորհավորել է անկախության 27-ամյա տարեդարձի առիթով: Այս մասին հայտնում է «Ասպարեզ»ը :

Արցախի նախագահ Բակո Սահակյանին հղված նամակում կոմիտեի առաջնորդները ողջունել են Արցախի պարտավորությունը «առաջ մղել ժողովրդավարական կառավարումը եւ ժողովրդի կամքը», ինչպես նաեւ նշել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւոր առաջընթացը, օրենքի գերակայության ամրապնդումը եւ բարեփոխումների միջոցով թափանցիկության մեծացումը:

Նրանք հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններին Արցախի անմիջական մասնակցության կարեւորությունը՝ նշելով. «Տարածաշրջանային խնդիրների երկարաժամկետ եւ ժողովրդավարական կարգավորման ապահովման համար, որոնց հետ ձեր երկիրը ներկայումս բախվում է, կարծում ենք, որ Արցախին պետք է թույլ տրվի անմիջականորեն մասնակցել իր ապագա կարգավիճակի եւ անվտանգության շուրջ բանակցություններին»:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը միացել է շնորհավորանքներին:

news.am

Տպել Տպել