Վահրամ Բալայանի հանդիպումները Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ


Արդեն տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 2-4-ը Արցախի Հանրապետության օրվա առիթով ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի հանձնախումբի հրավերով Լիբանանում էր գտնվում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը:

Այցի ընթացքում Վահրամ Բալայանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» կոմիտեի հրավերով այցելեց Աղբալյան ակումբ եւ հանդիպում ունեցավ կոմիտեության ընկերների հետ։ Զրույցից հետո Վահրամ Բալայանը իր հրատարակած «Շուշի» գիրքը նվիրեց կոմիտեի գրադարանին։

Սեպտեմբերի 4-ին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը, Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Սոսի Սարգսյանն այցելեցին Այնճար, որտեղ հանդիպում ունեցան քաղաքապետ Վարդգես Խոշյանի և «Կարմիր Լեռ» կոմիտեի անդամների հետ:

aparaj.am

Տպել Տպել