Ինչ անում ենք, հրապարակային ենք անում

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ արդյո՞ք կառավարության հետ համագործակցությունը երկարաժամկետ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք ստորագրում եք Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդության տակ։

«Նախ՝ դա դիտել հակասություն, նշանակում է, որ կառավարությունը որևէ ձևով կապ ունի այդ քրեական գործի հետ։ Իսկ այդպիսի բան մեր երկրում չի կարող տեղի ունենալ, որովհետև գործադիր և դատական իշխանություններն իրարից անջատ են, և ուրեմն այդպիսի կապ գոյություն չունի, և սա չի կարող դիտարկվել հակասություն կառավարության մեջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Հարցին՝ ո՞ր դեպքում կխզվի կապը իշխանության հետ, Արմեն Ռուստամյանը նշեց․«Երբ առաջանան անհաղթահարելի տարաձայնություններ»։

Հարցին՝ հնարավո՞ր է անթաքույց համագործակցություն Ռոբերտ Քոչարյանի հետ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․«Մենք ինչ անում ենք, հրապարակային ենք անում, անթաքույց որևէ բան չենք արել, կիմանաք դրա մասին, թաքուն բաներ չեն լինելու»,- հավելեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

Տպել Տպել