- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն


Սեպտեմբերի 7-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Մասնակցեց 24 քաղաքացի, ովքեր եկել էին Ապարան եւ Ալագյազ խոշորացված համայնքների բնակավայրերից, Ոսկեհատ, Ոսկեվազ, Արագածոտն, Ուշի, Դաշտադեմ, Կարբի, Սասունիկ համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից:

Քաղաքացիները մարզպետին դիմեցին առողջական, սոցիալական, կենցաղային եւ անձնական բնույթի այլ հարցերով: Ծանոթանալով խնդիրներին՝ մարզպետը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարություններ եւ ցուցումներ տվեց, պարզաբանումներ կատարեց:

Ֆրանսահայ հոգեբան Երեմիա Ալեքսանյանը Աշոտ Սիմոնյանին դիմեց մարզում իր մասնագիտական գործունեությունը ծավալելու ցանկությամբ: Առաջարկը կքննարկվի մասնագետների հետ եւ համապատասխան ընթացք կտրվի:

18 քաղաքացու հատկացվեց դրամական օգնություն:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ