- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Աշոտ Սիմոնյանն այցելեց մարզի տարածաշրջաններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Թալինի եւ Արագածի տարածաշրջաններ: Մի շարք համայնքներում նա հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ, ծանոթացավ համայնքներում առկա խնդիրներին` տալով համարժեք պարզաբանումներ:

Մարզպետն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց ճանապարհաշինության, խմելաջրի մատակարարման, կրթության եւ այլ ոլորտներում առկա այն խնդիրներին, որոնք հրատապ լուծում են պահանջում: Համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները:

Աշոտ Սիմոնյանն այցելեց նաեւ H-21 Բերքառատ ճանապարհահատված, որտեղ հիմնանորոգման ծրագիր է իրականացվում եւ ծանոթացավ շինարարական աշխատանքներին:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ [1]