Մենք լավ գիտենք Երևանի խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները

ՀՅ Դաշնակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանի ելույթը քարոզարշավի մեկնարկին.

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ

Մենք այստեղ ենք ազդարարելու մեր քարոզարշավի սկիզբը: Տեղը պատահական չի ընտրված: 1918 թվականին Արամ Մանուկյանը կարողացավ համախմբել երևանցիներին, մեր ժողովովրդին և հաղթանակ տանել Սարդարապատի հերոսամարտում: Այն ժամանակ դեռ Երևանը Հայաստանի մայրաքաղաք չէր, քանի որ Հայաստանը անգամ անկախ պետություն չէր:

Մենք Արամի տեսակն ենք, պայքարող տեսակ, միավորող տեսակ և պատահական չէ, որ իմ առաջնեկը անվանակոչվել է Արամ Մանուկյանի պատվին:

Մեզ սպասվում է դժվար աշխատանք, մենք պետք է ամբողջ թիմով 10-օրում երևանցիներին ներկայացնենք մեր ծրագիրը, Երևանի տեսլականը ինչպես մենք ենք պատկերացնում, լինենք բոլոր վարչական շրջաններում, բակերում և թաղերում:

Մեր ավագանու թիմը մրցունակ թիմ է՝ կազմված 77 թեկնածուներից, այդ թվում՝ հայրենադարձ սփյուռաքահայերից, որոնցից ամեն մեկը իր ոլորտում, իր բնագավառում արհեստավարժ և պայքարող տեսակ է՝ Դավիթ Հակոբյան, Խաչատուր Ստեփանյան, Ալեսյա Բեջանյան, Հովհաննես Վարդանյան, Լևոն Գրիգորյան, Գայանե Եղիազարյան, Պարույր Սանթրոսյան, Սասուն Աղայան և այսպես մինչև 77-ը:

Ես հպարտ եմ, որ գլխավորում եմ հենց այս ցանկը:
Մենք լավ գիտենք Երևանի խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:

Ուրեմն, ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ

Տպել Տպել