Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ սեպտեմբերի 14-ին: Մասնակցեց 25 քաղաքացի՝ Կաքավաձոր, Նոր Եդեսիա, Օշական, Աղձք, Արուճ, Ուշի, Ագարակ համայնքներից, Ծաղկահովիտ, Արագածավան եւ Ալագյազ խոշորացված համայնքների բնակավայրերից, Աշտարակ եւ Թալին քաղաքներից:

Քաղաքացիների ներկայացրած դիմումների զգալի մասը վերաբերում էր դրամական աջակցություն ստանալուն: Ընդհանուր առմամբ դրամական օգնություն ստացավ 21 քաղաքացի:

Քաղաքացիները մարզպետին դիմեցին նաեւ աշխատանքային եւ անձնական այլ հարցերով, որոնց տրվեցին համապատասխան պատասխաններ եւ պարզաբանումներ: Լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ


Տպել Տպել