- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մամուլի հաղորդագրություն

2018 թվականի սեպտեմբերի 14-ին, պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում, Արցախում և սփյուռքում տիրող ընդհանուր իրավիճակն ու ներկա գործընթացները։

Այնուհետև վարչապետ Փաշինյանին ներկայացվել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի գործունեությունը։ Հանդիպաման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը շեշտել են, որ կազմակերպությունը մշտապես գործակցել է Հայաստանի և Արցախի իշխանությունների հետ, աջակցել տարաբնույթ հարցերում՝ ոչ պաշտոնական դիվանագիտության շրջանակներում ներկայացնելով Հայաստանի և Արցախի շահերը Ֆրանիսայի տարբեր քաղաքական և իշխանական շրջանակներում։

Կազմակերպությունը մեծ ջանքեր է գործադրում նաև Ֆրանսիայի հայ համայնքի միասնականությունը պահպանելու և գաղութային կյանքի զարգացումն ապահովելու համար։

Վարչապետ Փաշինյանը հայտնել է իր գոհունակությունը, որ Ֆրանսիայում առկա է այդպիսի համախմբվածություն և կարևորել սփյուռքյան կառույցների և Հայաստանի իշխանության միջև գործակցությունը՝ ի շահ համազգային խնդիրների լուծման։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

14.09.2018 թ.