Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանն այցելել է մարտական ընկերների հարազատներին

Խաչվերացի տոնին Երեւանի քաղաքապետի՝ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանը կուսակից ընկերների հետ Արցախյան պատերազմի մասնակից Դուշման Վարդանի տանն էր: Միքայել Մանուկյանի համար Վարդանը ոչ միայն նորագույն պատմության հերոսներից է, այլեւ իր մարտական ընկերը, ում հետ անցել է պատերազմի բովով:

Միքայել Մանուկյանը շրջում է զոհված մարտական ընկերոջ տուն-թանգարանում եւ գրադարանում: Այստեղ ամեն ինչ հիշեցնում է Վարդանին. հերոսի հարազատները Վարդան Ստեփանյանի իրերին աշխատել են ձեռք չտալ. թողել են այնպես, ինչպես ինքն էր դասավորել: Հերոսի մայրն ու քույրը պատմում են Վարդանի կյանքից հետաքրքիր դրվագներ՝ մանկությունից մինչեւ պատանեկություն, ուսումնառության տարիներից մինչեւ պատերազմ։

Մանրամասները՝ Թամարա Գասպարյանի տեսանյութում։

Տպել Տպել