«Հրայր Մարուխյան» հիմնադրամի «Ազատ լսարան» քաղաքական դասընթացը՝ Վանաձորում

Սեպտեմբերի 15-ից Վանաձորում մեկնարկել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի «Ազատ լսարան» քաղաքական դասընթացը: Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 14-ը:

Այս ընթացքում լոռեցի ակտիվ եիտասարդները կտեղեկանան Հայաստանին եւ հայությանն առնչվող խնդիրներին, կքննարկեն դրանց լուծման տարբերակները, կներկայացնեն իրենց մոտեցումները: Նրանց համար դասախոսություններ կկարդան ոլորտի լավագույն մասնագետները:

Երկիր մեդիա

Մանրամասները՝ տեսանյութում։

Սեպտեմբերի 15-ին Վանաձորում մեկնարկեց «Հրայր Մարուխեան» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող քաղաքական դասընթացների «Ազատ Լսարան» ծրագրի արտագնա մարզային ծրագրերի առաջին դասընթացը։

Դասախոսություններով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը,
Տ.Գ.Թ., ՀՊՏՀ դասախոս, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը և ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը:

Ծրագրին մասնակցում են տարբեր տարիքային և սոցիալական խմբեր ներկայացնող Լոռու մարզի բնակիչներ։

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին։

Հրայր Մարուխեան հիմնադրամ / Hrayr Maroukhian Foundation

Տպել Տպել