- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հերթական ապատեղեկատվությունն է. Արսեն Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին լուրերը հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

«Նման ապատեղեկատվությունների մենք ականջալուր ենք լինում ամեն օր: Չեմ կարծում, որ այդ տեսակ չճշտված տեղեկատվությունների հրապարակումը որևէ կերպով նպաստում է ընտրական քարոզարշավի բնականոն ընթացքին»,- նշեց Ա. Համբարձումյանը:

News-ը գրել է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը որոշել է լքել Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաձայնության կառավարությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ փաստաթուղթն արդեն պատրաստ է, պարզապես, դեռևս չեն հրապարակում, սակայն դուրս կգան Երևանի ավագանու ընտրությունից առաջ կամ անմիջապես հետո։

Նշենք, որ ՀՅԴ-ն այժմ կառավարությունում ունի երկու նախարարական պորտֆել՝ Գյուղատնտեսության նախարարությունը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։