Քննարկվել են արևային վահանակների արտադրություն հիմնելու վերաբերյալ հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական էներգետիկ և չինական Hanergy ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանում արևային վահանակների արտադրություն հիմնելու վերաբերյալ հարցեր։

Նախարարը ողջունել է չինացի ներդրողների հետաքրքրությունը մեր երկրում վերականգնվող էներգետիկայի ոլորտում նման արտադրություն հիմնելու համար, ինչը նաև ոլորտի զարգացմանն է ուղղված, ներկայացրել այն արտոնությունները, որոնք պետությունը տրամադրում է ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում։

Միաժամանակ, Արծվիկ Մինասյանն անդրադարձել է այն հնարավորություններին, որոնք նոր շուկաներ մուտք գործելու խթան կարող են հանդիսանալ։

Չինացի գործարարները շնորհակալություն են հայտնել հանդիպման և հարցերի մանրամասն քննարկման համար։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության և աշխատանքային ձևաչափով հարցերի քննարկման շուրջ։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տպել Տպել