Երևանյան լիճը հնարավոր է դարձնել հետաքրքիր ժամանցի վայր

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅԴ թիմն այսօր աղբից մաքրեց Երևանյան լիճն ու հարակից տարածքը:

Միջոցառմանը մասնակցեց նաև ՀՅԴ-ից քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց աշխատանքը թիմային է: «Մենք` բոլորս միասին, մեր երիտասարդների հետ իրականացնելու ենք մաքրություն և պլանավորելու ենք հետագա աշխատանքը` կապված այս վայրի հետ»,- ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով` Երևանյան լիճը մայրաքաղաքի կարևոր վայրերից է, և որ իրենք մեծ կարևորություն են տալիս Երևանի էկոհամակարգին: «Երևանյան լիճը հնարավոր է դարձնել շատ հետաքրքիր ժամանցի վայր: Մենք ձգտելու ենք, որ այս վայրը դառնա այդպիսին»,- հավելեց քաղաքապետի թեկնածուն:

yerkir.am

Տպել Տպել