- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հանդիպում ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում

Այսօր, սեպտեմբերի 25-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի երևանյան գրասենյակ այցելեց Բերիո թեմի նախկին առաջնորդ, Գերաշնորհ Տեր, Սուրեն Արքեպիսկոպոս Գաթարոյանը:

Սրբազանը ՀՅԴ Բյուրոյի գրասենյակին հանձնեց, 2002 թվականի սեպտեմբերի 30-ին, ՀՅԴ Հալեպի Կենտրոնական Կոմիտեի կողմից, որպես երախտագիտության նշան իրեն նվիրած, Հալեպի անվանի վարպետի ձեռքով պատրաստված ՀՅԴ զինանշանը:

Արվեստի այս գեղեցիկ ստեղծագործությունը, երկար տարիներ գտնվել է Սուրեն Արքեպիսկոպոսի տանը, սակայն, ի վերջո Սրբազանը որոշել է` վերջինիս լավագույն տեղը ՀՅԴ պատմության թանգարանն է եւ Հայաստան այցելության ժամանակ այն անձամբ բերել է իր հետ:

Այս առիթով տեղի ունեցավ հանդիպում-զրույց Սրբազանի եւ ՀՅԴ Բյուրոյի գրասենյակի, «Համազգային» միության ներկայացուցիչների միջեւ: