- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողներին մասնավորապես ասաց. Պարտավոր ենք հասկանալ, որ գլխավոր, առաջնահերթ օրակարգը Ղարաբաղն է, Ղարաբաղի անվտանգությունն է, Ղարաբաղի մարտունակության աստիճանը, որի համար պետք է կատարվեն բոլոր փնտրտուքները՝ թե արտաքին քաղաքականության, թե ներքին կայունության, հանգստության եւ թե տնտեսական աճի առումով: