- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Եթե պատգամավորին չխոչընդոտելու պահանջը պետք է լինի հակահեղափոխություն, ես հակահեղափոխական եմ

Այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների նախագծի թեմային:

«Մեր երեք ուժերը հարվածի տակ են, մեզ նորից բաժանում են հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Այս ձեւով չի կարելի գնալ ընտրությունների: Նույնը արեցին ավագանու ընտրություններին` բաժանելով սևի ու սպիտակի: Նորից դառնալու է այն, որ այստեղ բոլորը սեւ են, ովքեր դեմ են վարչապետի հայտարարություններին եւ առաջարկներին: Եթե պատգամավորներին չխոչընդոտելու պահանջը պետք է լինի հակահեղափոխություն, Սահմանադրությունը պաշտպանելը պետք է լինի հակահեղափոխություն, ուրեմն ես հակահեղափոխական եմ »,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ խորհրդարանը պետք է լուծարվի իրավունքի ուժով, ոչ թե ուժի իրավունքով, քանի որ միշտ էլ ուժեղից ավելի ուժեղն է լինում: «Հեղափոխությունը չի կարող Սահմանադրությունը ոտնատակ տալ»,- հավելեց Ռուստամյանը:

yerkir.am