- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հարգանքի տուրք` Բեկորի հիշատակին

Հոկտեմբերի 6-ին՝ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան օրը, Ստեփանակերտի Բեկորի անվան պուրակում էին նրա ընտանիքի անդամները, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Գեորգի Պետրոսյանը, մարտական ու կուսակցական ընկերները, Բեկորի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները, զինծառայողներ:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Բեկորի հուշակոթողին, այնուհետև ելույթ ունեցան Ստեփանակերտի թիվ 2 դպրոցի սաները՝ արժևորելով Բեկորի կատարած գործն ու սերունդներին թողած պագտամը. Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի:

aparaj.am