Հայտարարություն

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեությունը հայտնում է իր մտահոգությունը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ կառավարության անդամները ճնշումներ են գործադրում Կապան համայնքի վարչական ղեկավարների, պետական ծառայողների նկատմամբ և ընտրողներին ուղղորդում են ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանի օգտին:

Մենք կարծում էինք, թե արդեն անցել են այն ժամանակները, երբ իշխանական լծակները օգտագործվում են թեկնածուներից մեկի օգտին, բայց փաստերը հակառակն են ապացուցում:

Կոչ ենք անում երկրի վարչապետին, իշխանությունների ներկայացուցիչներին զերծ մնալ որևէ թեկնածուի օգտին քարոզչություն անելուց, ընտրողների վրա ճնշում գործադրելուց և հնարավորություն տալ, որ կապանցիները իրենց խղճի, քաղաքական կողմնորոշման համաձայն կատարեն ազատ ու անկաշկանդ ընտրություն:

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտե

Տպել Տպել