- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում յոթ հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա, յոթ հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017-ի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով իրենց տեսակետը հուշագրով ամրագրելու մասին հարցին` Ռուստամյանը նշեց` ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում: Նա վստահեցրեց` հինգ խնդիր են դրել, որոնց շուրջ սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց համագործակցությունը:

«Մենք կողմնակից ենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»,- հավելեց նա: