«ԱՐԻ»-ն եկել է նոր ու հավակնոտ առաջարկներով. Քարվաճառում «Սիդնեյ» անունով նոր թաղամաս կկառուցվի

Քարվաճառում նախատեսվում է կառուցել նոր թաղամաս, որն անվանակոչվելու է «Սիդնեյ»` ի պատիվ սիդնեյահայության: Ծրագիրը կյանքի է կոչվելու կառավարության և «ԱՐԻ» կազմակերպության համագործակցությամբ: Լիբանանահայ ներդրողների պատվիրակությանն հոկտեմբերի 15-ին ընդունել է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Կառավարությունում կայացած խորհրդակցությանը ներդրումային ընկերության պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել շարունակել բնակարանաշինությունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի համայնքում: Արիավանում կառուցվելու է ևս 20 առանձնատուն:

Տպել Տպել