Առաջարկվող օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է գործողից

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում մեծապես տեղ են գտել ՀՅԴ-ի առաջարկները:

Խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն առաջարկվող օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է համարում գործողից: Սեյրանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմանը:

«Ընտրական օրենսգրքի բարեփոխումները մի քանի քայլ առաջ են նախորդից՝ ապահովելու համար քաղաքական ուժերի պատեհությունները մասնակցության համար: Ներկայիս խմբագրության մեջ ներգրավված առաջարկների ճնշող մեծամասնությունը եղել են մեր առաջարկությունները»,-վստահեցրեց Սեյրանյանը:

Նրա համար Վենետիկի հանձնաժողովի կարծիքն, անշուշտ, կարևոր է, սակայն շատ ավելի կարևոր է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, հանրության կողմից օրենքի բովանդակության հետ կապված մոտեցումը: «Անշուշտ, շատ կարևոր է լեգիտիմ խորհրդարան ունենալը: Շատ ավելի կարևոր է հանրային ընկալման մեջ լեգիտիմության ամրապնդումը, այն է՝ բոլոր քաղաքական ուժեր հավասար հնարավորություն ունեցել են իրենց գաղափարները ներկայացնելու առումով»,-նշեց պատգամավորը:

Խախտումերի ծավալների մասին խոսելով՝ Սեյրանյանը նշեց, որ եթե դատական մարմինները հնարավորություն չեն ունենալու խախտումերի հիման վրա վերահաշվարկը պատահականության սկզբունքով այլ ընտրատեղամասերում ևս անել և պրոյեկտել ընտրությունների արդյունքների վրա, ապա նախորդ անգամներից մնացած սուբյեկտիվ նույն կասկածը չի փարատվում:

Պատգամավորը նկատեց՝ շեմը չհաղթահարող ցանկացած ուժ համարելու է, որ այդ խախտումներ իրապես ազդել են իրենց չանցնելու վրա:

Սեյրանյանը շեշտեց՝ այդ կասկածները փարատելու համար պետք է կիրառել համապատասխան գործիքներ:

armenpress.am

Բազմակարծությունը հո միայն խոսելը չէ՞, պետք է հնարավորություն լինի կարծիքից բխող մենիշխանություն թույլ չտալ

ԱԺ-ում Ընտրական օրենսգքրի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանեդս եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

«Ես ժամանակը խնայելու համար չեմ ուզում անդրադռնալ ԸՕ բոլոր «բարեմասնություններին» ոչ թե որ դրանք ակնհյատ մի քայլ առաջ են նախորդի համեմատ, դեռ մի քանի քայլ առաջ են` ապահովելու համար բոլոր այն պատեհությունները քաղաքական ուժերի մասնակցելու և իրենց գաղափարներն ու մոտեցումները ներկայացնելու համար: Նաև չեմ ուզում այդ «բարեմասնություններին» անդրադառնալ, որովհետև Դաշնակցությունն այդ շատ կետերի մասին խոսել է անցած ընտրություններից անմիջապես հետո, անցած ԸՕ քննարկման ժամանակ, խոսել է սրանից դեռևս տասնամյակ առաջ, նաև ԱԺ կողմից ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքում. ներկայիս խմբագրության մեջ ներգրավված առաջարկների ճնշող մեծասմանությունը մեր մոտեցումները, առաջարկությունները և համոզւոմներն են եղել»,- ասաց նա:

Սեյրանյանը նշեց, որ ցանկանում է անդրադառնալ երկու կետի` բարեփոխման առաջրկի կամ աշխատանքի քննարկմանը բովանդակային մասնակցելու առումով:

«Անշուշտ կարևոր է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որովհետև Երկիր մոլորակի վրա ենք ապրում` առանձին վերցրած, առանձին պետություն չենք, սակայն ինձ համար ավելի կարևոր է հայկական բոլոր քաղաքական ուժերի, ի վերջո հանրության կողմից ընտրական գործընթացի հետ կապված մոտեցումը»,- ասաց նա:

Պատգամավորը կարևորեց օրենքին համահունչ, լեգիտիմ խորհրդարան ունենալը:

«Երբ թափանցիկ ընտրություններ են տեղի ունենում, խախտումներ և ձևախեղումներ տեղի չեն ունենում, դա օրենքին համահունչ լեգիտմություն է, որը կաևոր է: Բայց շատ ավելի կարևոր է հետագան, որովհետև ընտրություններով աշխարհը չի վերջանում և նոր խորհրդարանի ձևավորումն էլ ինքնանպատակ չէ: Շատ ավելի կարևոր է հանրային ըկնալման մեջ լեգիտմության ամրապնդւոմը` այն է բոլոր քաղաքական ուժերը հավասար, ստարտային հնարավորություններ ունեցե՞լ են ընտրություններում իրենց պոտենցիալը ներկայացնելու առումով, թե՞ ոչ»,- շեշտեց նա և նշեց, որ այս տեսկաետից երկու խնդիր է առաջանում խախտումների ծավալի արձանագրման:

«Տասնամյակներ շարունակ ամեն ընտրությւոններից հետո ասում ենք հետևյալ մոգական նախադասությունը` խախտումներ եղել են, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների ընդհանուր գնահատականի վրա: Ո՞վ է որոշում դա. հայտարարությունների տեսքո՞վ է դա որոշվում, թե՞ փաստարկվում է ինչ-որ ձևով:

Եթե մենք առաջին հաշվարկը կատարում ենք պատահական սկզբունքով և արձանագրվում է խախտումների ինչ-որ ծավալ, եթե դրա հիման վրա դատական մարմինները հնարավորություն չեն ունենում վերահաշվարկը պատահականւթյան սկզբունքով այլ ընտրատեղամասերում նույնպես անել և պրոեկտել ընտրությւոնների արդյունքների վրա, գուցե սուբյեկտիվ կասկածը չենք փարատում: Առավել ևս, եթե մենք նախընտրական շեմն իջեցնում ենք չորս տոկոս և քաղաքկաան ուժին իրավունք ենք վերապահում երկու տոկոսի պարագայում էլ մտնել խորհրդարան, հասկանում ենք չէ՞, որ կարող է զուտ տեսականորեն չորրորդ տեղը գրավելու համար մրցակցությունը գնա տասնորդական տոկոսների և քվեների հետ կապված»,- ասաց նա:

Պատագամավոի խոսքով` եթե արձանագրում ենք, որ խախտումների ծավալեը եղել է հինգ կամ յոթ տոկոս, ցանկացած շեմը չհաղթահարած քաղաքական ուժ դիտարկելու է, որ այդ հինգ, վեց, յոթ տոկոս խախտումներն էապես ազդել են որպեսզի ինքն անցնի Ազգային ժողով:

«Որպեսզի այդ կասկածները փարատվեն` ի՞նչն է խանգարում այդ գործիքն օգտագործել և հայտարարել, թե խախտումների տոկոսը որքան է եղել»,- ասաց նա:

Մյուս խնդիրն, ըստ պատգամավորի, 2/3-ի կամ 3/5-ի մեծամասնության ձևավորման հարցն է:

«Ասվում է մեկ երրորդն էլ բազմակարծություն: Այո, կարծիք հայտնելու հնարավորություն 1/3-ն էլ է տալիս, բայց որոշման վրա ազդելու հնարավորություն չի դա: Բազմակարծությունը հո միայն խոսելը չէ՞, որ ես հնարավորություն ունեմ բազմակի կարծիք հայտնել, ես նաև պետք է հնարավորություն ունենամ իմ կարծիքին բխող թույլ չտալ մենիշխանություն տվյալ հարցում»,- շեշտեց նա:

Սեյրանյանն ընդգծեց, որ իրենց համար այս երկու կետերը խիստ էական կարևոր են, ինչպես նաև կարևոր է այն դիրքորոշումը, որ պետք է գնալ ընտրություններին բաց համամասնական ցուցակով:

yerkir.am

Տպել Տպել