Հոկտեմբերի 27-ը պատմությունից մնացած մեր ծանր բեռն է

Հոկտեմբերի 27-ը պատմությունից մնացած մեր ծանր բեռն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ցանկացած մեծ հանցագործության չբացահայտման կամ հասարակության մեջ ինչ-որ թերի բացահայտման տպավորություն թողած դեպք միշտ ազդում է մեր հետագա ճակատագրի վրա»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը Մարտի 1-ի գործի նկատմամբ ակտիվությունը բացատրում է նրանով, որ այդ գործում կան շահագրգիռ կողմեր, որոնք կարող են իրենց կյանքի խնդիրը համարել Մարտի 1-ի բացահայտումը. «Իշխանության մեջ առայժմ չի երևում Հոկտեմբերի 27-ի գործի հետապնդման, այսպես ասած, ջատագով»:

Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ Հոկտեմբերի 27-ը կարող է ունենալ արտաքին հասցեատեր: «Այն, ինչ տեղի ունեցավ, հարված էր մեր պետականությանը, իսկ թե Հայաստանը ինչպիսի աշխարհաքաղաքական տարածաշրջանում է գտնվում՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ. էնքան կան մեզ չուզողներ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ վտանգները չեն էլ վերացել. «Միշտ ծայրահեղական մոտեցումներն ու դրանցով առաջնորդվող անձինք կարող են դառնալ գործիք թե՛ ներսում, թե՛ դրսում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել Տպել