ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի վերաբերյալ դեռ որոշում չունի

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի վերաբերյալ դեռ որոշում չունի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Հարցին՝ արդյոք կա որոշում, թե ովքեր են ընդգրկված լինելու նախընտրական ցուցակում, Համբարձումյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է:

«Օրենքով սահմանված ժամկետներ կան, և այդ ժամկետներում ցուցակը կներկայացնենք: Հաշվի առնելով, որ գործ ունենք ռեյտինգային համամասնական ընտրակարգի հետ, քննարկումներն ընթանում են մարզային կտրվածքով»,- ասաց Համբարձումյանը:

Տպել Տպել