Գեղարքունիքի նախկին մարզպետը կառաջադրվի ՀՅԴ-ից՝ նույն մարզում

Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:

Նա պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Գեղարքունիքի մարզում։

«Սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրելու եմ իմ թեկնածությունը Գեղարքունիքի մարզում:

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը և սատարումը:

Հ.Գ. Անավարտ մնացած ծրագրերի և նոր գաղափարների կյանքի կոչելու համար ստեղծվել է ևս մեկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք միասին:

Սիրով՝ Ձեր ամենօրյա ընկեր Իշխան Սաղաթելյան», — նշել է նա իր հայտարարության մեջ:

Տպել Տպել