- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արցախին աջակցելու կոչ Ավստրալիայի կառավարությանը

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել Արցախին։

Կանբերրայում Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի և աջակցության համատեղ հանձնաժողովի բացմանը Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, հանդես գալով ավստրալահայերի անունից, հորդորել է կառավարությանը մարդասիրական օգնության սահմանները տարածել դեպի Արցախի Հանրապետություն:

Նա կոչ է արել առավել հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել Արցախին, նաև վերանայել Հայոց ցեղասպանության նկատմամբ դիրքորոշումը:

Սա առաջին անգամ է, որ Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը դիմում է Ավստրալիայի կառավարությանը Արցախին օգնություն ցուցաբերելու խնդրանքով:

Կոմիտեն և նրա ենթահանձնաժողովները արտաքին հարցերի մասին տվյալներ և խորհրդատվություն են տրամադրում Ավստրալիայի Սենատին, ներկայացուցիչների պալատին և նախարարներին: Արտաքին գործերի և աջակցության ենթահանձնաժողովի անդամների շարքում 19 սենատորներ և պատգամավորներ կան:

artsakhpress.am