Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ:

Քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդին Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր աստիճանը կպահպանվի նաեւ ապագայում:

Հանդիպմանը մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Տպել Տպել