Իշխանությունը պատասխանատու է բոլորի համար

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը ՀՅԴ-ի համար դժվար որոշում չի եղել, որովհետև չմասնակցել նշանակում է պարտվել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը, ով ՀՅԴ նախընտրական ցուցակի 3-րդ համարն է: Նա նշեց, որ չի աշխատում. որևէ պաշտոն և պահեստային բիզնես չունի:

«Կուզենայի, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվեր, և քաղաքական ուժերին ժամանակ տրամադրվեր, որ հարմարվեին դրան»,- նշեց Ա. Խաչատրյանը՝ հավելելով՝ այն որ գործող ԸՕ-ն հեռու է կատարյալ լինելուց, դա փաստ է:

Հարցին, թե ինչու ՀՅԴ-ի համագործակցությունը նոր իշխանության հետ ընդհատվեց, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Ազգային համաձայնության կառավարություն էր, ենթադրվում էր, որ որոշումները համաձայնությամբ պետք է ընդունվեին, բայց հուլիս-օգոստոսին քաղաքական քննարկումները դադարեցվեցին, հաղորդակցության խողովակները խցանվեցին, և այդ ամենը չէր կարող չունենալ իր բացասական ազդեցությունը: Գործընկերային հարաբերություն չկար»:

Ա. Խաչատրյանի խոսքով՝ կոալիցիա կազմելն այնքանով է սխալ, որ չես կարող կարծիք պարտադրել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տպել Տպել