[1] Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այս տարի կայցելի Հայաստան, սակայն այցի կոնկրետ ժամկետը ճշտված չէ, հայտնել է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը:
Նա նշել է, որ նախագահի սպասվելիք այցի մասին տեղեկությունները ճշտել են Ֆրասնիայի նախագահական պալատից. «Ճշտված թվական չկա: Բայց Ֆրանսիայի նախագահը 2013թ պետք է այցելի Հայաստան»,- ասել է Հրաչյա Վարժապետյանը` շեշտելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա այցելության ժամանակ երկու նախագահները պայմանավորվել են, որ 2013թ Օլանդը եւս պետք է այցելի Հայաստան` պատասխան այցով:
Ինչ վերաբերում է թուրքական «Հյուրիեթի» տարածած տեղեկությանը` Ֆրանսիայի նախագահի ապրիլի 24-ին Հայաստան սպասվող այցի մասին, ապա նա նշել է, որ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը եւս նշել է, որ այդ թվականը ճշտված չէ: «Թուրքական աղբյուրներն են հաղորդողը, իրենք միշտ կփորձեն ապատեղեկատվություն հաղորդել: Անշուշտ, մենք ուրախ պիտի լինենք, որ Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին Հայաստան այցելի եւ ֆրանսիայի ժողովրդի անունից հարգանքի տուրք մատուցի զոհվածներին: Երանի այդպես լինի, պատիվ պետք է զգանք, բայց դա տակավին հասատաված չէ»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, ապա Հրաչյա Վարժապետյանը նշել է, որ այժմ այն վերաշմակվում է միջազգային փաստաբանների կողմից եւ երբ սահմանադրական առումով անխոցելի դառնա, առաջին հարմար պահին, նախագահ Օլանդի խոստման համաձայն, Ֆրանսիայի Կառավարությունը կներկայացմի խորհրդարան: Թե երբ դա կլինի, հայտնի չէ, բայց օրինագիծը պետք է պատրաստ լինի մինչեւ մարտ ամսի: