Վահան Հովհաննիսյան. Հայաստանը պետք է հիմա ներկայացնի այդ պահանջը ամբողջ աշխարհի առջև

Mardik.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին խնդրել է պատասխանել` հավանակա՞ն է համարում Հունգարիայի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը, և արդյոք ճի՞շտ պահն է, որպեսզի Հայաստանը բարձրացնի այդ հարցը: Վահան Հովհաննիսյանը պատասխանել է.«Հայաստանը միշտ էլ պետք է ԼՂՀ ճանաչման խնդիրը բարձրացրած պահի, ոչ թե հիմա բարձրացնի: Կանի դա Հունգարիան այս պահին, թե ոչ, դժվար է պատասխանել, բայց որ Հայաստանը հիմա պետք է այդ պահանջը ներկայացնի ամբողջ աշխարհին, ոչ միայն Հունգարիային, դա ակնհայտ է»:

Տպել Տպել